Ոչինչ չասվեց Կառավարության ծրագրի կոնկրետ ու չափելի ակնկալվող արդյունքների մասին
Կարեն Կարապետյանը ներկայացրեց երկար սպասված ծրագիրը: Սակայն ոչինչ չասվեց այդ ծրագրի իրագործման դեպքում կոնկրետ ու չափելի ակնկալվող արդյունքների մասին: Օրինակ՝ եթե խոսում է, որ ներդրումային միջավայրը գրավիչ են դարձնելու ինչ-ինչ քայլերով, պետք էր նաև նշել, թե ինչպիսի արդյունքներ են ակնկալում: Կարծում եմ՝ շատերը չստացան հետևյալ հարցերի պատասխաները, որոնք հստակ չափելի ու գնահատելի կդարձնեին Կառավարության աշխատանքը՝ -x ժամկետում որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվելու, ու գործազրկությունը քանի՞ տոկոսով է կրճատվելու, -քանի՞ միլիոն/միլիրադ դոլար ներդրումներ են ակնկալվում ՀՀ տնտեսության մեջ, -քանի՞ տոկոսով է նվազելու աղքատության մակարդակը, -ի՞նչ չափով է բարձրանալու ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը, -որքա՞ն է լինելու ՀՀ տնտեսության աճը, ու ինչպե՞ս է այն անդրադառնալու քաղաքացիների կենսամակարդակի վրա:
Ոչինչ չասվեց Կառավարության ծրագրի կոնկրետ ու չափելի ակնկալվող արդյունքների մասին
Կարեն Կարապետյանը ներկայացրեց երկար սպասված ծրագիրը: Սակայն ոչինչ չասվեց այդ ծրագրի իրագործման դեպքում կոնկրետ ու չափելի ակնկալվող արդյունքների մասին:
Օրինակ՝ եթե խոսում է, որ ներդրումային միջավայրը գրավիչ են դարձնելու ինչ-ինչ քայլերով, պետք էր նաև նշել, թե ինչպիսի արդյունքներ են ակնկալում:
Կարծում եմ՝ շատերը չստացան հետևյալ հարցերի պատասխաները, որոնք հստակ չափելի ու գնահատելի կդարձնեին Կառավարության աշխատանքը՝
-x ժամկետում որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվելու, ու գործազրկությունը քանի՞ տոկոսով է կրճատվելու,
-քանի՞ միլիոն/միլիրադ դոլար ներդրումներ են ակնկալվում ՀՀ տնտեսության մեջ,
-քանի՞ տոկոսով է նվազելու աղքատության մակարդակը,
-ի՞նչ չափով է բարձրանալու ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը,
-որքա՞ն է լինելու ՀՀ տնտեսության աճը, ու ինչպե՞ս է այն անդրադառնալու քաղաքացիների կենսամակարդակի վրա:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից