Կարծիք

21.10.2016 09:14


Ես՝ «գերագույն արժեքս», ոչինչ եմ խորհրդարանում նստած մեծամասնության համար

Ես՝ «գերագույն արժեքս», ոչինչ եմ խորհրդարանում նստած մեծամասնության համար

ԱԺ-ում հնչած ելույթից սիրտս լցվեց...
Պարզվում է՝ ես ու բոլոր ՀՀ քաղաքացիները գերագույն արժեք ենք, որ պետք է ապրենք արժանապատիվ՝ բարձր կենսամակարդակով, պետք է լինենք պաշտպանված և ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված:
Ես՝ «գերագույն արժեքս», ոչինչ եմ խորհրդարանում նստած մեծամասնության համար, որն ունի ամեն ինչ և թքած ունի մնացյալ «գերագույն արժեքների» վրա:
Ես՝ «գերագույն արժեքս», ոչինչ եմ, քանի որ չունեմ աշխատանք արդեն 4 տարի, իսկ խորհրդարանում վեր ընկած մեծամասնությունը, բացի այն, որ բարձր աշխատավարձ է ստանում, նաև բազում բիզնեսների տեր է ու թքած ունի մնացյալ «գերագույն արժեքների» վրա, որոնք գործազուրկ են ու գաղթական, խոպանչի են ու թշվառական, անպաշտպան են ու հալածված:
Ես՝ «գերագույն արժեքս», երբե՛ք չեմ ընտրել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, ինչպես նրանց չե՛ն ընտրել մնացյալ «գերագույն արժեքները», սակայն խորհրդարանը և Բաղրամյան 26-ը զավթած մեծամասնությունը թքե՛լ են մեր ընտրության վրա և իրենց ուզած տոկոսն են խփել:
Էդ ի՞նչ «գերագույն արժեք» ենք, որ մեզ հետ այսքան ստորաբար են վարվում: Ստորագույն «արժեքները»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը