ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնական մոտեցումները նոր Կառավարության գործունեության վերաբերյալ (տեսանյութ)
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում՝ Կառավարության նոր ծրագրի ներկայացման ժամանակ, ելույթ է ունեցել պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ընդգծել է, որ հանդես է գալիս ոչ միայն իր անունից, այլ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության։
–Որպես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ՝ ինձ լիազորվել է ներկայացնել մեր հիմնական մոտեցումները նոր Կառավարության գործունեության վերաբերյալ։ Նոր Կառավարությունը ձևավորվել է, և Կարեն Կարապետյանը դարձել է վարչապետ երկրի համար չափազանց բարդ փուլում։ Կան օբյեկտիվ ցուցանիշներ և գործոններ, որոնք ահազանգում են տնտեսությանը սպառնացող լուրջ վտանգների մասին։
Վարչապետն այս ամբիոնից խոսեց հիվանդությունների ախտորոշման անհրաժեշտության մասին, մեր կարծիքով այդ խնդիրները կարելի է բաժանել 3 մասի՝ մակրոմակարդակի խնդիրներ, միկրոտնտեսական բնույթի խնդիրներ և նոր՝ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանն առնչվող հարցեր,–ասել է Է.Վարդանյանը։
Նա հավելել է, որ այսօրվա մակրոտնտեսական ցուցանիշները մտահոգիչ են. ՀՆԱ փոփոխության դինամիկան ու կառուցվածքը, աղքատության մակարդակը, արտագաղթի տեմպերը, ներդրումների կրճատումը, կապիտալի արտահոսքը և բիզնես միջավայրը ուղղակիորեն սպառնում են մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը.
–Բացի այդ, արտաքին պարտքը տարեցտարի շռնդալից մեծանում է, իսկ ահա համապատասխան տնտեսական զարգացման տեմպերը բացակայում են: Այս ամենն ունի հիմնականում 2 պատճառ. անհրաժեշտ արտաքին ներդրումների համար երկրում չեն ձևավորված վստահելի պայմաններ, ինչպես նաև հանրությանը չի ներկայացվում այն տնտեսական ուղենիշը, որն ապագայի նկատմամբ ռացիոնալ սպասումներ կառաջացնի և բիզնեսի զարգացման համար կապահովի բարենպաստ միջավայր։
Է. Վարդանյանը նշել է, որ մեզանում վարվող տնտեսական քաղաքականության փիլիսոփայության հիմքում բյուջե հավաքելն ու սղաճը զսպելն է. սա դարձել է մեխանիկական խնդիր՝ վերածվելով ինքնանպատակի, այնինչ պետք է որդեգրվեր տնտեսական ոճի ու զարգացման և քաղաքացիների գնողունակ պահանջարկի խթանման քաղաքականություն։
–Ներդրումային միջավայրի բարելավման պարագայում միջոցների պակաս չենք ունենա։ Մանավանդ որ և՛ երկրի ներսում, և՛ դրսում կան այդ միջոցները։ Համապատասխան քաղաքականության դեպքում հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը վերագործարկել, ԵՄ–ի հետ հարաբերությունների հստակեցման դեպքում դոնորների ժողովը կարող է ֆինանսական ռեսուրսի լրացուցիչ աղբյուր դառնալ, Սփյուռքում առանձին անհատներ կարող են ֆինանսական ներհոսք ապահովել, վստահելի ու կանխատեսելի ներքին քաղաքականության դեպքում տեղական կապիտալը քնած վիճակից կարող է վերածվել ներդրմանաղբյուրի,–ավելացրել է նա։
Պատգամավորն առանձնահատուկ շեշտել է արտահանման խնդիրը։ Նրա խոսքով՝ չկա այն հայեցակարգը, որի շրջանակներում կխրախուսվի արտահանումը՝ ապահովելով հայկական ապրանքների մրցունակությունն արտաքին շուկաներում.
–Չմոռանանք, որ մենք այսօր գտնվում ենք 200–միլիոնանոց միասնական շուկայական տիրույթում, որից չենք օգտվում, ավելին՝ մեր անգործության պատճառով նաև տուժում ենք:
Միկրոտնտեսական խնդիրների մասին։ Փոքր ու միջին բիզնեսին առնչվող խնդիրների մասին շատ է խոսվել։ Պետք են գործնական քայլեր այս ուղղությամբ, որպեսզի մեր երկիրը կարողանա դուրս գալ աղքատության ճիրաններից։
Փոքր և միջին բիզնեսին աջակցելը կնշանակեր, այսպես կոչված, ստուգող մարմինների գործունեության կտրուկ նվազեցում: Այսօր ներկայիս ոչ բարենպաստ բիզնես միջավայրում, ի վերջո, մենք պետք է հասկանանք, թե որն է ավելի կարևոր, և փորձենք, եթե չենք կարող օգնել, ապա գոնե չխանգարել աշխատող մարդկանց ստեղծագործել և արարել, երկրում ձևավորել հավելյալ արժեք: Այս հարցում կարևոր է նաև հավասար պայմաններ ապահովել բոլորի համար:Արտոնյալների և տանիքների ժամանակները պետք է թողնել անցյալում:Երկրում այսպիսի ոչ բարենպաստ մթնոլորտի մեծագույն հարվածներից է նաև հենց այդպիսի խաղի կանոնները:
Է.Վարդանյանն ընդգծել է, որ համատարած աղքատության պայմաններում Կառավարությունը պարտավոր է ուշադրություն դարձնել փոքր բիզնեսի այն շերտին, որոնց գործունեությունը նույնիսկ ամոթ է բիզնես համարել. նրանք փաստացի իրենց տունն են պահում, և ոչ ավելի.
–Պետք է ձև գտնել այդ մարդկանց հանգիստ թողնելու համար, մանավանդ որ նրանց վճարած հարկերի հանրագումարը չնչին թիվ է կազմում բյուջեի մուտքային կառուցվածքում: Խոսքս վերաբերում է տարատեսակ անհատ ձեռներեցներին, մանր կրպակատերերին, տաքսիստներին և այլն:
Կառավարությունը դեռ պետք է աշխատի, և ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղղությամբ ենք գնում։ Իհարկե, կարևոր է այն, որ մաքսային համակարգում, կարծես թե, որոշել են զգալիորեն հրաժարվել չարաբաստիկ հսկիչ գների գործիքակազմից, ինչն այդ համակարգում կոռուպցիայի լեգալացման մեխանիզմներից էր հանդիսանում, և Հայաստանի բիզնես շրջանակները իրենց մաշկի վրա են զգացել այդ արատավոր երևույթների հետևանքները: Պետք է հասկանալ մեկ պարզ բան, որ երկրում համախառն ներքին արդյունքը ավելացնողը բարեխիղճ գործարարն է, աշխատող մարդը, այլ ոչ թե կոռումպացված չինովնիկը: Եթե երկրում գործարար մարդը, աշխատողը չի հարգվում, ապա այս ամենն ուղղակիորեն ազդում է երկրի տնտեսության վրա, իսկ վերջնարդյունքում դրանից տուժում է ժողովուրդը:
Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական մթնոլորտին, ապա, պատգամավորի խոսքով, մեր երկրի պրոբլեմների 20-25 տոկոսը մակերեսի վրա է գտնվում, որոնց լուծման համար մեծ ջանքեր չեն պահանջվում, ոչ էլ երկար ժամանակ է պետք դրա համար ու մեծ միջոցներ։
–Պետք են կամք և վճռականություն, որպեսզի տնտեսության մեջ սանիտարական մաքրություն իրականացվի, և որպեսզի բիզնես դաշտը լիաթոք կարողանա շնչել։
Ժողովուրդը հոգնել է վատ ապրելուց։ Ժողովուրդը հոգնել է նման խայտառակ կենսակերպից, աղքատությունից։ Հոգնել են ուսուցիչները, բանվորները, գիտնականները, գյուղացիները, ոստիկանները, տաքսիստները, գրեթե բոլոր սոցիալական խավերը։ Չեն կարող մարդիկ 25 տարի սպասել, որ մի օր լավ կլինի, այն դեպքում, երբ Հայաստանում կա մի խավ, որը միշտ ծաղկում է՝ անկախ մեր երկրի դժվարություններից ու համաշխարհային ֆինանսականճգնաժամերից,–նշել է Է. Վարդանյանը՝ ավելացնելով, որ մարդիկ, հիմնականում՝ երիտասարդները, երիտասարդ ընտանիքները դադարում են Հայաստանում հեռանկար տեսնել։ Մարդիկ չեն ուզում միշտ ապրել անարդարության դեֆիցիտի և հեռանկարի բացակայության պայմաններում.
–Սա միայն ավելի լավ ուտելու կամ հագնվելու պարզունակ խնդիրը չէ։ Հեռանկարի բացակայությունը շատ ավելի ընդգրկուն հարց է։
Ամեն օր արտագաղթում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց հետ տանելով մեր երկրի ներուժը, գիտելիքները, կյանքը փոխելու, լավացնելու իրենց ցանկությունը, և, վերջապես, իրենց երեխաներին։ Բոլորս ճանաչում ենք այդպիսի ընտանիքների, բոլորիս մտերիմ շրջապատում նրանք կան։
Նրանք կրթված, գրագետ մարդիկ են, ովքեր պետք է լինեին մեր երկրի շարժիչը։ Բայց նրանց տեսակը, ցավոք, չի արժեվորվում այսօրվա Հայաստանում. նրանք ցանկանում են արժանապատիվ ապրել՝ արժանապատիվ աշխատանքով գումար վաստակել, կայանալ իրենց աշխատանքում, արժանապատիվ կենցաղ ունենալ, արժանապատիվ կերպով ընտրել իրենց երեխաների վաղվա օրը։ Ահա թե ինչու նրանք չեն կարողանում ապրել Հայաստանում։
Է.Վարդանյանը նշել է, որ թվում էր՝ այս ամենի արդյունքում պետք է գիտակցվեր, որ երկրում անհրաժեշտ են առողջ բանավեճեր, ճիշտ լուծումների եզրահանգման համար, սակայն, ցավոք, այսօր հասարակական հնչեղություն են ստանում մի կողմից կամ տհաճության հասնող քծնանքն ու փարիսեցիությունը, իսկ մյուս կողմից պարզունակ և պրիմիտիվ պոպուլիստական լուծումների բարձրացումը։
–Ցավոք սրտի, այսօր մեր հասարակության և վերնախավի շրջանակներում գերակայող են դարձել այս երկու ծայրահեղ միտումները: Սակայն որևէ երկրի տնտեսություն չի զարգացել, որևէ առաջընթաց չի գրանցվել քծնանքի կամ պոպուլիստական ճվճվոցների արդյունքում։
Կա խնդիրների մի քանակ, որոնք բարդ տնտեսագիտական լուծումներ չեն պահանջում, բարդ բարեփոխումներ չեն պահանջում։ Դրանք ընդամենը կամքի առկայության դեպքում պետք է լուծվեն։ Դրանց լուծումը կփոխի մթնոլորտը երկրում։ Վստահ եմ՝ Դուք նույնպես այն կարծիքին եք, որ առանց հասարակության մեջ պոզիտիվ տրամադրությունների՝ տնտեսությունները չեն կարող արագընթաց աճապահովել,–ասել է պատգամավորը՝ հավելելով.
–Արե՛ք կոնկրետ քայլեր, որոնք իրական դաշտում դրական սպասումներ կձևավորեն։ Դրանք առաջին հայացքից կարող են փոքր թվալ, բայց իրականում մեծ ու դրական քայլերի նախանշան կարող են դառնալ։
Օրինակ՝ փոխեք տեսանկարահանող ու արագաչափ սարքերի, հարյուր հազարավոր մարդկանց կենսամակարդակին խփող այդ համակարգի ողջ տրամաբանությունը։ Չարությունն այդ համակարգի նկատմամբ ահռելի է։ Դրա տրամաբանությունը պետք է լինի երթևեկության անվտանգությունն ապահովելը և ոչ թե փող աշխատելը։
Դուք ունեք խորհրդարանում մեծամասնության աջակցությունը. լուծե՛ք այդ խնդիրը։
Փոխե՛ք կարմիր գծերի գումարների գանձնման տրամաբանությունը։ Դրանք պետք է գնան պետական կամ համայնքային բյուջե և ոչ երբեք՝ մասնավորի գրպանը։ Արեք այս երկու պարզ քայլերը և կտեսնեք, թե որքան աջակցություն եք ստանում հանրության շրջանում։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության համար մեր երկրում ամեն նոր գործ սկսողը, աշխատատեղ բացողը, կառուցողը, փոքր ու միջին բիզնեսի յուրաքանչյուր ազնիվ ներկայացուցիչը արժեք է և գործընկեր։ Ես շատ կցանկանամ, որ նոր Կառավարության համար էլ դա այդպես լինի, և գործարարին չնայեն միայն որպես փողի աղբյուրի, և որ ամենավատն է, ընտրությունների ժամանակ ձայն ապահովող մեքենա. սա ուղղակի կործանում է պետությունը։
Պարո՛ն վարչապետ, սա Ձեր ընտրության պահն է՝ հենվել այս կարգի մարդկանց վրա, կարևորել պրոգրեսիվ շրջանակները, նրանց աջակցությամբ փոխել երկիրը, թե շարունակել հին ավանդույթները։
Եթե նոր Կառավարությունը պատրաստ է աշխատել լուրջ փոփոխությունների ուղղությամբ, ապա կգտնի լայն աջակցություն։ Չի աշխատի, կունենա հների ճակատագիրը,–եզրափակել է Է.Վարդանյանը:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնական մոտեցումները նոր Կառավարության գործունեության վերաբերյալ (տեսանյութ)
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում՝ Կառավարության նոր ծրագրի ներկայացման ժամանակ, ելույթ է ունեցել պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ընդգծել է, որ հանդես է գալիս ոչ միայն իր անունից, այլ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության։
–Որպես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ՝ ինձ լիազորվել է ներկայացնել մեր հիմնական մոտեցումները նոր Կառավարության գործունեության վերաբերյալ։ Նոր Կառավարությունը ձևավորվել է, և Կարեն Կարապետյանը դարձել է վարչապետ երկրի համար չափազանց բարդ փուլում։ Կան օբյեկտիվ ցուցանիշներ և գործոններ, որոնք ահազանգում են տնտեսությանը սպառնացող լուրջ վտանգների մասին։
Վարչապետն այս ամբիոնից խոսեց հիվանդությունների ախտորոշման անհրաժեշտության մասին, մեր կարծիքով այդ խնդիրները կարելի է բաժանել 3 մասի՝ մակրոմակարդակի խնդիրներ, միկրոտնտեսական բնույթի խնդիրներ և նոր՝ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանն առնչվող հարցեր,–ասել է Է.Վարդանյանը։
Նա հավելել է, որ այսօրվա մակրոտնտեսական ցուցանիշները մտահոգիչ են. ՀՆԱ փոփոխության դինամիկան ու կառուցվածքը, աղքատության մակարդակը, արտագաղթի տեմպերը, ներդրումների կրճատումը, կապիտալի արտահոսքը և բիզնես միջավայրը ուղղակիորեն սպառնում են մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը.
–Բացի այդ, արտաքին պարտքը տարեցտարի շռնդալից մեծանում է, իսկ ահա համապատասխան տնտեսական զարգացման տեմպերը բացակայում են: Այս ամենն ունի հիմնականում 2 պատճառ. անհրաժեշտ արտաքին ներդրումների համար երկրում չեն ձևավորված վստահելի պայմաններ, ինչպես նաև հանրությանը չի ներկայացվում այն տնտեսական ուղենիշը, որն ապագայի նկատմամբ ռացիոնալ սպասումներ կառաջացնի և բիզնեսի զարգացման համար կապահովի բարենպաստ միջավայր։
Է. Վարդանյանը նշել է, որ մեզանում վարվող տնտեսական քաղաքականության փիլիսոփայության հիմքում բյուջե հավաքելն ու սղաճը զսպելն է. սա դարձել է մեխանիկական խնդիր՝ վերածվելով ինքնանպատակի, այնինչ պետք է որդեգրվեր տնտեսական ոճի ու զարգացման և քաղաքացիների գնողունակ պահանջարկի խթանման քաղաքականություն։
–Ներդրումային միջավայրի բարելավման պարագայում միջոցների պակաս չենք ունենա։ Մանավանդ որ և՛ երկրի ներսում, և՛ դրսում կան այդ միջոցները։ Համապատասխան քաղաքականության դեպքում հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը վերագործարկել, ԵՄ–ի հետ հարաբերությունների հստակեցման դեպքում դոնորների ժողովը կարող է ֆինանսական ռեսուրսի լրացուցիչ աղբյուր դառնալ, Սփյուռքում առանձին անհատներ կարող են ֆինանսական ներհոսք ապահովել, վստահելի ու կանխատեսելի ներքին քաղաքականության դեպքում տեղական կապիտալը քնած վիճակից կարող է վերածվել ներդրման աղբյուրի,–ավելացրել է նա։
Պատգամավորն առանձնահատուկ շեշտել է արտահանման խնդիրը։ Նրա խոսքով՝ չկա այն հայեցակարգը, որի շրջանակներում կխրախուսվի արտահանումը՝ ապահովելով հայկական ապրանքների մրցունակությունն արտաքին շուկաներում.
–Չմոռանանք, որ մենք այսօր գտնվում ենք 200–միլիոնանոց միասնական շուկայական տիրույթում, որից չենք օգտվում, ավելին՝ մեր անգործության պատճառով նաև տուժում ենք:
Միկրոտնտեսական խնդիրների մասին։ Փոքր ու միջին բիզնեսին առնչվող խնդիրների մասին շատ է խոսվել։ Պետք են գործնական քայլեր այս ուղղությամբ, որպեսզի մեր երկիրը կարողանա դուրս գալ աղքատության ճիրաններից։
Փոքր և միջին բիզնեսին աջակցելը կնշանակեր, այսպես կոչված, ստուգող մարմինների գործունեության կտրուկ նվազեցում: Այսօր ներկայիս ոչ բարենպաստ բիզնես միջավայրում, ի վերջո, մենք պետք է հասկանանք, թե որն է ավելի կարևոր, և փորձենք, եթե չենք կարող օգնել, ապա գոնե չխանգարել աշխատող մարդկանց ստեղծագործել և արարել, երկրում ձևավորել հավելյալ արժեք: Այս հարցում կարևոր է նաև հավասար պայմաններ ապահովել բոլորի համար: Արտոնյալների և տանիքների ժամանակները պետք է թողնել անցյալում: Երկրում այսպիսի ոչ բարենպաստ մթնոլորտի մեծագույն հարվածներից է նաև հենց այդպիսի խաղի կանոնները:
Է.Վարդանյանն ընդգծել է, որ համատարած աղքատության պայմաններում Կառավարությունը պարտավոր է ուշադրություն դարձնել փոքր բիզնեսի այն շերտին, որոնց գործունեությունը նույնիսկ ամոթ է բիզնես համարել. նրանք փաստացի իրենց տունն են պահում, և ոչ ավելի.
–Պետք է ձև գտնել այդ մարդկանց հանգիստ թողնելու համար, մանավանդ որ նրանց վճարած հարկերի հանրագումարը չնչին թիվ է կազմում բյուջեի մուտքային կառուցվածքում: Խոսքս վերաբերում է տարատեսակ անհատ ձեռներեցներին, մանր կրպակատերերին, տաքսիստներին և այլն:
Կառավարությունը դեռ պետք է աշխատի, և ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղղությամբ ենք գնում։ Իհարկե, կարևոր է այն, որ մաքսային համակարգում, կարծես թե, որոշել են զգալիորեն հրաժարվել չարաբաստիկ հսկիչ գների գործիքակազմից, ինչն այդ համակարգում կոռուպցիայի լեգալացման մեխանիզմներից էր հանդիսանում, և Հայաստանի բիզնես շրջանակները իրենց մաշկի վրա են զգացել այդ արատավոր երևույթների հետևանքները: Պետք է հասկանալ մեկ պարզ բան, որ երկրում համախառն ներքին արդյունքը ավելացնողը բարեխիղճ գործարարն է, աշխատող մարդը, այլ ոչ թե կոռումպացված չինովնիկը: Եթե երկրում գործարար մարդը, աշխատողը չի հարգվում, ապա այս ամենն ուղղակիորեն ազդում է երկրի տնտեսության վրա, իսկ վերջնարդյունքում դրանից տուժում է ժողովուրդը:
Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական մթնոլորտին, ապա, պատգամավորի խոսքով, մեր երկրի պրոբլեմների 20-25 տոկոսը մակերեսի վրա է գտնվում, որոնց լուծման համար մեծ ջանքեր չեն պահանջվում, ոչ էլ երկար ժամանակ է պետք դրա համար ու մեծ միջոցներ։
–Պետք են կամք և վճռականություն, որպեսզի տնտեսության մեջ սանիտարական մաքրություն իրականացվի, և որպեսզի բիզնես դաշտը լիաթոք կարողանա շնչել։
Ժողովուրդը հոգնել է վատ ապրելուց։ Ժողովուրդը հոգնել է նման խայտառակ կենսակերպից, աղքատությունից։ Հոգնել են ուսուցիչները, բանվորները, գիտնականները, գյուղացիները, ոստիկանները, տաքսիստները, գրեթե բոլոր սոցիալական խավերը։ Չեն կարող մարդիկ 25 տարի սպասել, որ մի օր լավ կլինի, այն դեպքում, երբ Հայաստանում կա մի խավ, որը միշտ ծաղկում է՝ անկախ մեր երկրի դժվարություններից ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամերից,–նշել է Է. Վարդանյանը՝ ավելացնելով, որ մարդիկ, հիմնականում՝ երիտասարդները, երիտասարդ ընտանիքները դադարում են Հայաստանում հեռանկար տեսնել։ Մարդիկ չեն ուզում միշտ ապրել անարդարության դեֆիցիտի և հեռանկարի բացակայության պայմաններում.
–Սա միայն ավելի լավ ուտելու կամ հագնվելու պարզունակ խնդիրը չէ։ Հեռանկարի բացակայությունը շատ ավելի ընդգրկուն հարց է։
Ամեն օր արտագաղթում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց հետ տանելով մեր երկրի ներուժը, գիտելիքները, կյանքը փոխելու, լավացնելու իրենց ցանկությունը, և, վերջապես, իրենց երեխաներին։ Բոլորս ճանաչում ենք այդպիսի ընտանիքների, բոլորիս մտերիմ շրջապատում նրանք կան։
Նրանք կրթված, գրագետ մարդիկ են, ովքեր պետք է լինեին մեր երկրի շարժիչը։ Բայց նրանց տեսակը, ցավոք, չի արժեվորվում այսօրվա Հայաստանում. նրանք ցանկանում են արժանապատիվ ապրել՝ արժանապատիվ աշխատանքով գումար վաստակել, կայանալ իրենց աշխատանքում, արժանապատիվ կենցաղ ունենալ, արժանապատիվ կերպով ընտրել իրենց երեխաների վաղվա օրը։ Ահա թե ինչու նրանք չեն կարողանում ապրել Հայաստանում։
Է.Վարդանյանը նշել է, որ թվում էր՝ այս ամենի արդյունքում պետք է գիտակցվեր, որ երկրում անհրաժեշտ են առողջ բանավեճեր, ճիշտ լուծումների եզրահանգման համար, սակայն, ցավոք, այսօր հասարակական հնչեղություն են ստանում մի կողմից կամ տհաճության հասնող քծնանքն ու փարիսեցիությունը, իսկ մյուս կողմից պարզունակ և պրիմիտիվ պոպուլիստական լուծումների բարձրացումը։
–Ցավոք սրտի, այսօր մեր հասարակության և վերնախավի շրջանակներում գերակայող են դարձել այս երկու ծայրահեղ միտումները: Սակայն որևէ երկրի տնտեսություն չի զարգացել, որևէ առաջընթաց չի գրանցվել քծնանքի կամ պոպուլիստական ճվճվոցների արդյունքում։
Կա խնդիրների մի քանակ, որոնք բարդ տնտեսագիտական լուծումներ չեն պահանջում, բարդ բարեփոխումներ չեն պահանջում։ Դրանք ընդամենը կամքի առկայության դեպքում պետք է լուծվեն։ Դրանց լուծումը կփոխի մթնոլորտը երկրում։ Վստահ եմ՝ Դուք նույնպես այն կարծիքին եք, որ առանց հասարակության մեջ պոզիտիվ տրամադրությունների՝ տնտեսությունները չեն կարող արագընթաց աճ ապահովել,–ասել է պատգամավորը՝ հավելելով.

7or.am