Մարդիկ տանն ընդամենը մեկ սենյակ են ջեռուցում, որովհետև ամբողջ տունը ջեռուցելու գումար չունեն
21-րդ դարում մարդիկ ձմեռը տաք անցկացնելու հույսը կապում են... եղանակի հետ
Այսօր տնից դուրս գալուց «լիֆտում» հարևաններիս հետ էի իջնում ու լսեցի, որ մի հարևանուհին մյուսին ասում է. «Լսել եմ՝ ձմեռն անցած տարվա պես կլինի՝ շատ ցուրտ չի լինի, ձյուն էլ շատ չի գա: Էդ լավ է, էս տարի էլ չենք մրսի, շատ փող չի գնա տաքանալու վրա»:
Սա նորմալ չի, որ մարդիկ 21-րդ դարում ձմեռը չմրսելու համար ոչ թե համապատասխան ջեռուցման համակարգ են տանը դնում ու տաքանում, այլ հույսը դնում են եղանակի վրա, որ շատ ցուրտ չլինի:
Հիշեցի անցած տարի կայքերից մեկի կողմից անցկացված հարցումը, որտեղից պարզ դառավ, որ մարդիկ տանն ընդամենը մեկ սենյակ են ջեռուցում, որովհետև ամբողջ տունը ջեռուցելու գումար չունեն: Սա նորմալ չէ, սա խայտառակություն է, սա...բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ ջղայնությունս: Որ ասում ենք՝ վերջին տարիներին մարդամեկը սպանեց տնտեսությունը, սոցիալական վիճակը շատ ծանր է, այ սրա մասին է խոսքը...

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից