Քաղաքական

20.10.2016 12:05


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության պատգամավորները ձեռնպահ են քվեարկել Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակին

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության պատգամավորները ձեռնպահ են քվեարկել Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակին

Ինչպես հայտնել էինք, ԱԺ պատգամավորները 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության պատգամավորները քվեարկել են ձեռնպահ այդ նախագծին։ Այս մասին «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը։

Նա նշել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը թեև ցուցակների հրապարակումը կարևոր քայլ է համարում, բայց, միևնույն ժամանակ, այն կարծիքին է, որ Քրեական օրենսգրքով խիստ պատիժ սահմանելը սահմանափակում է այդ ցուցակների հրապարակման արդյունավետությունը։

–Եթե քաղաքացին կաշկանդված է Քրեական օրենսգրքով հայտարարություն տալու հարցում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք հրապարակում այդ ցուցակները, ի՞նչ է մեզ դա տալու,–ասել է Է.Վարդանյանը։

–Քաղաքական ուժերն, ամեն դեպքում, եկան վերջնական կոնսենսուսի, և Քրեական օրենսգրքում մի մաս առանձնացվեց, համաձայն որի՝ դիտավորությամբ սուտ հայտարարության դեպքում հասնում է ավելի խիստ պատիժ, իսկ անփութության դեպքում՝ ավելի մեղմ, սակայն այս դեպքում ևս պահպանվում է ազատազրկումը, ինչը, մեր գնահատմամբ, իրականում ազդեցություն է ունենալու քաղաքացիների՝ ազատ կերպով հայտարարություններ ներկայացնելու իրավունքի վրա,–հավելել է Է. Վարդանյանը

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը