Կարծիք

20.10.2016 08:29


Իշխող կուսակցությունն ասում է, որ ընտրության գնաս լուռ ու մունջ՝ «չեմ տեսել, չեմ լսել» սկզբունքով

Իշխող կուսակցությունն ասում է, որ ընտրության գնաս լուռ ու մունջ՝ «չեմ տեսել, չեմ լսել» սկզբունքով

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Պա-բա-բա-բա՜մ: Հիմա ի՞նչ է ասում ու ուզում ՀՀԿ-ն: Իշխող կուսակցությունն ասում է, որ ընտրության գնաս լուռ ու մունջ՝ «չեմ տեսել, չեմ լսել» սկզբունքով, և ուզում է, որ ընտրակեղծիք տեսնելու դեպքում լռել, չհրապարակել, եթե չկան ապացույցներ: Այսպես, օրինակ, ասենք, ես գնում եմ ընտրության, տեսնում եմ՝ մեկը մյուսի փոխարեն է ընտրում, կամ մի «փեշ» արդեն ընտրված թերթիկներ են լցնում քվեատուփի մեջ, բայց եթե այդ պահին չունեմ տեսալուսանկարահանող սարք՝ տեսածս երաշխավորելու համար, ուրեմն պետք է ծպտուն չհանել՝ ոչ բողոքել, ոչ էլ ինչ-որ մեկին ասել, որ դա արձանագրի, այլապես քեզ կդատեն:

Հանրապետականի այդ նոր օրենքը դա է պահաջում, եթե չունես ապացույց, բայց գնում դիմում ես ներկայացնում՝ պատմելով տեսածդ ու լսածդ, քեզ կդատեն, ուշադրություն՝ 2-5 տարի ազատազրկման:

Դե ասեք, որ սա պամֆլետի կամ ֆելյետոնի ժանրից չէ: Չէ, ներողություն, սա այս իշխանության այն ժանրն է, որը կոչվում է վերարտադրվե՜լ-վերարտադրվե՜լ մինչև վե՜րջ:

Հիմա հիմքեր են ստեղծում, որ ապրիլին ԱԺ ընտրությունների ժամամանակ մի լա՜վ կեղծեն, որ լա՜վ շատանան՝ գիտակցելով, որ էլ շանս չկա հաղթանակի. պետք է նոր բաներ հորինել՝ վերարտադրության արդիականությունը չկորցնելու համար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը