Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովն ավելորդ անգամ ցուցանեց ՌԴ նախագահի հանդեպ Սերժ Սարգսյանի անսահման քծնանքն ու շողոքորթությունը, երբ բոլորը տեսան, որ վերջինս օդանավակայանում դիմավորեց միայն Վլադիմիր Պուտինին՝ անտեսելով ՀԱՊԿ անդամ մյուս պետութունների նախագահներին։
Ինչպես հայտնի է, այդ գագաթաժողովում պետք է քննարկվեր և որոշում ընդունվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր ներկայացուցչի նշանակման հարցը, ինչը ռոտացիոն կարգով փոխանցվելու էր Հայաստանին։ Սակայն գագաթաժողովի շրջանակներում այդ հարցը չքննարկվեց։ Որքան էլ զավեշտական համարվեր, սակայն այդ պաշտոնի համար թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում էր ռեստորանային գեներալ Վաղարշակ Հարությունյանի անունը, որը, ոտուձեռ ընկած, բազմաթիվ լրատվամիջոցների հարցազրույցներ էր տալիս և հարցերին այնպես էր պատասխանում, որ, կարծես, 5 րոպե պակաս արդեն գլխավոր քարտուղարի աթոռին է նստելու։ Ավաղ, ՀԱՊԿ գագաթաժողովը, նշված հարցն օրակարգից հանելով, ռեստորանային գեներալի մուրազը փորում թողեց։ Եթե իսկապես իշխանական վերնախավում Վաղարշակի թեկնածության վերաբերյալ առաջարկ է եղել, ապա դա շատ մազալու դիպված է։ Բայց սրա մասին չէ խոսքը։
Ինչպես հայտնի է, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հարբուխի պատճառով Երևան չժամանեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասում է, որ իրեն փոխարինողի հարցը Երևանում չի քննարկվել Նազարբաևի բացակայության պատճառով։
«Կա գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգի ներդրման վերաբերյալ նախագահների որոշումը,-«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բորդյուժան,–անհրաժեշտ է այդ հարցը լուծել բոլոր նախագահների մասնակցությամբ։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին, և արդեն այդ ժամանակ, երբ կլինի Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամների ներկայությունը, կկայացվի վերջնական որոշում»:
Այժմ արդեն կարելի է հիմնավոր ենթադրություն հայտնել, որ, իսկապես, Նազարբաևը «հիվանդացել» էր հենց ա՛յդ պատճառով, որպեսզի այդ պատրվակով Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցի քննարկում տեղի չունենար։ Ավելի կոնկրետ՝ այդ պաշտոնում չհայտնվեր Հայաստանի ներկայացուցիչը։
Շատ լավ իմանալով Սերժ Սարգսյանին՝ Նազարբաևը վստահ էր, որ իր կողմից դրսևորած հերթական քամահրական վերաբերմունքը Սարգսյանը ևս կուլ կտա և կհամակերպվի այդ իրողության հետ։ Դե, ինչպես երկու տարի առաջ, 2014–ի մայիսի 29–ին Սերժ Սարգսյանը համակերպվեց ու լռեց Աստանայում։ Հիշեցնենք, որ այդ օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի (ըստ Ալիևի նամակի բովանդակության): Իսկ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որևէ բառով չառարկեց: Աստանայից վերադառնալուց հետո ՀՀԿ ղեկավարը Ծաղկաձորում հավաքեց իր բազեներին և նրանց մոտ արտահայտվեց Նազարբաևի ասածների վերաբերյալ:
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է,-ասաց ՀՀԿ ղեկավարը, ապա նաև ավելացրեց,–իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:
Դե, հիմա էլ Նազարբաևի՝ Երևան չժամանելը «տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»: Շատ–շատ կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել Նազարբաևի ուզած անձը։
Նազարբաևյան թակարդում հայտնված Հայաստանս

Կիմա Եղիազարյան