Ընտրակեղծարարությունը հաճախ թվերով այնքան պարզ է երևում (լուսանկար)
Ընտրակեղծարարությունը հաճախ թվերով այնքան պարզ է երևում: Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների արդյունքներն են՝ առաջին 35 գրեթե բոլոր ընտրատեղամասերում մասնակցությունը 77.6 տոկոս է, մի քանի ընտրատեղամասում են մի քիչ շեղվել: Այո-ն գրեթե բոլոր նշված տեղամասերում 89.7 տոկոս է, իսկ ոչ-ը հավաքել է մոտ 4.1 տոկոս: Բոլոր թվերը նկարված են, դրա համար իրար շատ մոտ են. բնականում այսպիսի բան երբեք տեղի չի ունենում:
Ուրեմն, մոտավոր ինչպե՞ս է սա տեղի ունեցել: Առավոտ զանգել ասել են՝ այո-ն պետք է 90 տոկոսին մոտ լինի, առաջին ընտրատեղամասի արդյունքն ամփոփելուց հետո ինչ–որ մի ընտրատեղամասից զանգել հարցրել են՝ դուք ինչքա՞ն եք գրել, ասել են՝ 89.7 տոկոս, դրանից հետո այդ ընտրատեղամասն էլ է գրել 89.7 տոկոս, ու այդպես կամաց–կամաց տարածվել է, իրար զանգելով գրել են, ինչ–որ ընտրատեղամասի նախագահներ էլ բարեհոգի են գտնվել ու մի քիչ քիչ են գրել՝ 89.6:
Գրեթե սրա նման մի սահմանադրական փոփոխություն էլ մենք ենք ունեցել անցած դեկտեմբերին:

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից