Քաղաքական

19.10.2016 16:30


Ստեփան Մարգարյան. «Անհասկանալի է, թե որն է այդ համաձայնության նվաճումը» (տեսանյութ)

Ստեփան Մարգարյան. «Անհասկանալի է, թե որն է այդ համաձայնության նվաճումը» (տեսանյութ)

Հոկտեմբերի 19–ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն անդրադարձել է ուրիշի փոխարեն քվեարկության մասին հաղորդման քրեականացմանը։

Այնուամենայնիվ, պահպանվում է ազատազրկումը՝ մի պարագայում 2–5 տարի, մյուս պարագայում՝ մինչև 2 տարի։ Այսինքն, ազատազրկումն այդպես էլ չի հանվել, և ուրեմն անհասկանալի է, թե որն է այդ համաձայնության նվաճումը,– ասել է պատգամավորն՝ ավելացելով.

–Սա ի սկզբանե ճնշում է վստահված անձի, դիտորդի և շահագրգիռ այլ կողմերի վրա։ Այստեղ կա օրենքի մեծ բաց։ Եթե դիտավորությունը հստակ բաժանվեր ոչ դիտավորությունից, և ոչ դիտավորության ժամանակ ազատազրկում չնախատեսվեր, գուցե ինչ–որ չափով հասկանալի լիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը