Քաղաքական

19.10.2016 16:01


«Համախմբումը» չի քվեարկել Ընտրական օրենսգրքի մասին նախագծին

«Համախմբումը» չի քվեարկել Ընտրական օրենսգրքի մասին նախագծին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

«Համախմբում» կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Zham.am»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցության պատգամավորները չեն քվեարկել օրենքի նախագծին: Պատճառը, նրա խոսքով, ուրիշի փոխարեն քվեարկության մասին հաղորդման քրեականացնում է, եթե չեն ներկայացվում համապատասխան ապացույցներ:

«Եթե որևէ մեկը դիմում է, որ այս մարդը քվեարկել է ուրիշի փոխարեն կամ բացակայում է, և եթե հանկարծ պարզվի, որ դա ճիշտ չէ, դա քրեականացված է 2-5 տարի ազատազրկմամբ: Մենք համարում ենք դա ճնշում ընտրողի, դիտորդների և այլ անձանց վրա: Առայժմ պարզ չէ այդ հարցի ճակատագիրը»,-նշեց պատգամավորը:

Մարգարյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցման ժամանակ իրենց քվեարկությունը կախված կլինի հենց այդ հարցից:

«Եթե կմնա այդ դրույթը, մենք դեմ կքվեարկենք կամ չենք քվեարկի»,-նշեց նա:

Պատգամավորը նկատեց նաև, որ Ընտրական օրենսգրքի շուրջ իրականում սկզբնական շրջանում բավականին մեծ օրակարգով լուրջ համաձայնություններ էին ընդունվում, բայց արդյունքում մնաց միայն ընտրացուցուցակների հարցը:

«Մենք վատ չենք համարում, որ ցուցակները հրապարակվելու են, բայց իրականում դա այն չի, ինչի շուրջ գնում էին բանակցությունները, քաղաքական ուժերի, հասարակական սեկտորի կողմից՝ 4+4 նախագիծը: Պատկերավոր ասած՝ լեռը մուկ ծնեց»,-ասաց Մարգարյանը:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը