Բորդյուժան պարզաբանել է, թե ինչու է հետաձգվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցելու հարցը Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում, չի քննարկվել Ղազախստանի նախագահի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը, պաշտոնական տեղեկատվությամբ, Հայաստան չէր ժամանել հիվանդության պատճառով։
«Կա գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգի ներդրման վերաբերյալ նախագահների որոշումը,-«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բորդյուժան,–անհրաժեշտ է այդ հարցը լուծել բոլոր նախագահների մասնակցությամբ։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին, և արդեն այդ ժամանակ, երբ կլինի Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամների ներկայությունը, կկայացվի վերջնական որոշում»:

7or.am