Քաղաքական

19.10.2016 11:18


Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ ԱԺ–ի այսօրվա արտահերթ նիստում քվեարկության է դրվել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության ներկայացրած նախագիծը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ այսօր առավոտյան հանդիպում են ունեցել 5 խմբակցությունների հետ և պայմանավորվածության եկել, որ նախագծին առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն (քանի որ հուշագիրը ստորագրած ուժերի մոտ կան ընդհանուր մոտեցումներ), իսկ խնդրահարույց հարցերի շուրջ կաշխատեն երկրորդ ընթերման շրջանակներում։

Արդյունքում, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 104 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը