Սաուդյան Արաբիայում արքայազնի են մահապատժի ենթարկել
Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել արքայազն Թուրքի բին Սաուդ ալ Քաբիրային։ Այս մասին հայտնում է «Al Arabiya»–ն՝ երկրի ՆԳՆ–ին հղումով։
Արքայազնը դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել Էր–Ռիադի ծայրամասերից մեկում խմբակային կռվի ժամանակ մի երիտասարդի սպանության համար։ Դատավճիռը հաստատվել էր Սաուդյան Արաբիայի բարձրագույն և վճռաբեկ դատարանների կողմից, բացի այդ, մահապատիժն իրագործելու համար նաև թագավորական հրաման էր արձակվել։
Սաուդյան Արաբիայում գործող շարիաթի կանոններով՝ մահապատիժ է կիրառվում այն հանցագործների նկատմամբ, ովքեր մեղադրվում են մարդասպանության, թմրանյութերի մաքսանենգության, զինված կողոպուտի, բռնաբարության և աստվածանարգության մեջ։

7or.am