Կարծիք

19.10.2016 10:32


Ընդդիմությունը պետք է համախմբվի

Ընդդիմությունը պետք է համախմբվի

Սա շատ կարևոր խնդիր է: Հատկապես բոնուսային համակարգը, որ իշխանությունները փաթաթել են մեր վզին, դա պարզապես խաբեություն է: Մենք դա շատ պարզ տեսանք ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ: Դա հատկապես երևաց Գյումրիում ու Վանաձորում: ՀՀԿ-ն, հավաքելով 30 տոկոսից մի փոքր ավելի ձայն, կարողացավ քաղաքապետեր նշանակել այդ երկու խոշոր քաղաքներում՝ օգտվելով նաև այդ բոնուսային ձայներից:
Սակայն սա միայն Ընտրական օրենսգրքի խնդիրը չէ: Գյումրիում ու Վանաձորում մենք տեսանք նաև, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը դեմ է ՀՀԿ-ին, սակայն ընդդիմությունը չկարողացավ այդ ռեսուրսից օգտվել. ձայները փոշիացան, և իշխանությունները հաղթեցին ընդդիմության պառակտված լինելու պատճառով: Սա նշանակում է, որ համապետական ընտրություններին ընդառաջ՝ անհրաժեշտ է քաղաքական ուժերի կոնսոլիդացիա, ընդդիմությունը պետք է համախմբվի և միասնական ճակատով դուրս գա ՀՀԿ-ի դեմ: Սա՛ է հասարակության պահանջը:

Մարդիկ, մեծ հաշվով, տարբերություն չեն տեսնում ընդդիմադիր ուժերի միջև և քվեարկում են հիմնականում ընդդեմ սկզբունքով: Այս իրողության հետ պետք է հաշտվել և դա հաշվի առնելով՝ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Լավ է, որ խորհրդարանում կան այսպիսի առողջ ուժեր, որոնք բարձրաձայնում են այս խնդիրները, սակայն քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, այդ բոլոր խնդիրները չեն կարող իրենց լուծումը ստանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական լայն համախմբում: Միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք Հայաստանում իրական փոփոխությունների հասնել:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը