Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակելի շենքում ոստիկանության աշխատակիցը կրակել է թոշակառու կնոջ ուղղությամբ, ով հարձակվել է ոստիկանի վրա բեյսբոլի խաղափայտով։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Լերի Նյուքենենը։
Ոստիկանությունը զանգ է ստացել տարեց կնոջ հարևաններից, ովքեր հայտնել են, որ 66–ամյա թոշակառուն տարօրինակ է իրեն պահում։ Այս մասին փոխանցում է «Reuters» գործակալությունը։
Ինչպես նշել է Նյունքենենը, կնոջ ձեռքին եղել է մկրատ, սակայն հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա բեյսբոլի խաղափայտով։ Ոստիկանը հասցրել է հանել ատրճանակը և 2 անգամ կրակել։ Թոշակառուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ և մահացել է։
Իրավապահ մարմինները հետաքննում են՝ ինչու է ոստիկանը կրակել էլեկտրաշոկ օգտագործելու փոխարեն։
ԱՄՆ–ում ոստիկանը կրակել է թոշակառու կնոջ վրա

7or.am