ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել ԳԱԼԱ-ի հայցադիմումի քննությունը
ՀՀ վարչական դատարանում նախօրեին երեկոյան ընթացել է ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումի քննությունը, որով պահանջվում էր.
Անվավեր ճանաչել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները.
Անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի կողմից Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումը:
ԳԱԼԱ-ի փաստաբան Տիգրան Եգորյանի 2 միջնորդությունները` ներկայացնել թիվ 34 ԸԸՀ բոլոր տեղամասերի ընտրական փաստաթղթերը` ամփոփիչ արձանագրությունները, ընտրողների ստորագրած ցուցակները, ծրարները, քվեաթերթիկները, նաև դատակոչել վկաներին, դատարանը մերժեց` պնդելով, որ դա էական նշանակություն ունենալ չի կարող:
Այնուհետ փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատարանը պահանջել է, որպեսզի միջնորդությունը ներկայացվի գրավոր, և հայտարարվել է ընդմիջում:
ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել ԳԱԼԱ-ի հայցադիմումի քննությունը
ՀՀ վարչական դատարանում նախօրեին երեկոյան ընթացել է ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումի քննությունը, որով պահանջվում էր.
ԳԱԼԱ-ի փաստաբան Տիգրան Եգորյանի 2 միջնորդությունները` ներկայացնել թիվ 34 ԸԸՀ բոլոր տեղամասերի ընտրական փաստաթղթերը` ամփոփիչ արձանագրությունները, ընտրողների ստորագրած ցուցակները, ծրարները, քվեաթերթիկները, նաև դատակոչել վկաներին, դատարանը մերժեց` պնդելով, որ դա էական նշանակություն ունենալ չի կարող:
Այնուհետ փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատարանը պահանջել է, որպեսզի միջնորդությունը ներկայացվի գրավոր, և հայտարարվել է ընդմիջում:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում։