Պոպով. «ԼՂ տարածքների վերադարձը պետք է դիտարկել կարգավորման բաղադրիչների հետ համատեղ»
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը vesti.az–ին հայտնել է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակին։ Կլինեն Ադրբեջանում, Հայաստանում և ԼՂՀ–ում։ Նա նշել է, որ մտադիր են քննարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կքննարկվեն նաև բանակցային գործընթացի հեռանկարները՝ առկա աշխատանքային առաջարկների համատեքստում։
«Կհստակեցնենք ռազմական իրադրությունը հակամարտության գոտում, որը, մեր գնահատմամբ, ապրիլյան իրադարձություններից հետո մինչև վերջերս հարաբերականորեն հանգիստ է»,–նել է Պոպովը՝ նաև անդրադառնալով անվտանգության գոտու 5 շրջանների մասին հարցին.
«Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի խնդիրը պետք է դիտարկել կարգավորման այլ բաղադրիչների հետ համատեղ, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանման, խաղաղապահ գործողությունների իրականացման հարցերը։ Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և դրանից կողմերի նախընտրած առանձին տարրերն առանձնացնելու ցանկացած փորձ ապակառուցողական է»։

7or.am