Աշխարհ

18.10.2016 16:20


Լավրովը զգուշացրել է ԻՊ զինյալների՝ Մոսուլից Սիրիա փախչելու վտանգի մասին

Լավրովը զգուշացրել է ԻՊ զինյալների՝ Մոսուլից Սիրիա փախչելու վտանգի մասին

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ վտանգ կա, որ «Իսլամական պետության» զինյալներն իրաքյան Մոսուլից Սիրիա կփախչեն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ծայրահեղ դեպքում միջանցքը, որը պահպանվում է, վտանգներ է ստեղծում, որ ԻԼԻՊ–ականներն Իրաքից և Մոսուլից Սիրիա կգնան։ Մենք, իհարկե, կգնահատենք իրավիճակը և որոշումներ կկայացնենք՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական բնույթի, եթե դա տեղի ունենա, և եթե Սիրիայում, որտեղ երկրի օրինական կառավարության խնդրանքով աշխատում է մեր խումբը, ԻՊ լրացուցիչ զորակազմեր հայտնվեն», –ասել է Լավրովը։

Նա հստակեցրել է, որ այդ հարցին պետք է ուշադրություն դարձնի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը