Երգչուհի Ազիլյա Բենքսը Ռասսել Քրոուին բռնության մեջ է մեղադրել
Սկանդալային երգչուհի Ազիլյա Բենքսը դերասան Ռասսել Քրոուին մեղադրել է կոպիտ վերաբերմունքի և ռասիզմի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել դերասանի երեկույթի ժամանակ Բևեռլի Հիլզ հյուրանոցում։ Այս մասին հայտնում է «filmpro.ru» կայքը։
«Անցած գիշերն իմ կյանքի ամենադժվար գիշերներից մեկն էր։ Իր երեկույթի ընթացքում Ռասսել Քրոուն ինձ անվանեց «սևամորթ», փորձեց խեղդել և թքեց երեսիս։ Եվ ամենակարևորն այն է, որ այնտեղ ներկա գտնվողները թույլ տվեցին, որ այդ ամենը տեղի ունենա։ Տղամարդկանցից և ոչ ոք անգամ չպաշտպանեց ինձ։ Այսօր ես ինձ սարսափելի եմ զգում»,– բողոքել է Ազիլյան «Facebook»–ի իր էջում։
Սակայն ականատեսներն ասում են, որ երգչուհին, ով ժամանել էր երեկույթին ռեփեր և պրոդյուսեր RZA–ի հետ, իրեն լավ չի պահել։ Նա սկսել է ծաղրել այն երաժշտությունը, որը հնչել է երեկույթի ընթացքում, անվանել է հյուրերին «ձանձրալի սպիտակամորթներ», իսկ իր հասցեին արված նկատողություններից հետո վերցրել է բաժակը և սպառնացել վնասել ներկաներին։ Այդ ժամանակ Ռասսել Քրոուն ստիպված է եղել դուրս հրավիրել երգչուհուն և կանչել թիկնապահներին, ովքեր հանել են Ազիլյային հյուրանոցից։ Այն մասին, որ դերասանը վիրավորել է Բենքսին, հյուրերը չեն հայտնում, սակայն չի բացառվում, որ նա որոշ նկատողություններ արած լինի արել նրա պահվածքի վերաբերյալ։

7or.am