Կարծիք

18.10.2016 15:01


Ասեք իմանանք` վեց ամսից ինչ եք մեր «գլխին բերելու»

Ասեք իմանանք` վեց ամսից ինչ եք մեր «գլխին բերելու»

6 ամսից ի՞նչ է լինելու...

Շարմազանովն ասում է. «Իրավական առումով այս Կառավարությունը պետք է գործի մինչև ապրիլյան ընտրություններ, շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, այն դե յուրե 6-ամսյա ծրագիր է, հակառակ դեպքում կարող է մեզ մեղադրեք հաջողության հասնելու առումով»:

Լավ, 6 ամիս լավ կաշխատեք, ասել է թե՝ կվերացնեք կոռուպցիան, հանրային բոլոր ոլորտներում բարեփոխումներ են սպասվում, անգամ արտաքին անվտագությունն եք ուժեղացնելու, բա դրանից հետո ի՞նչ եք անելու, 6 ամիս հետո էլի գռփոցի՞ է լինելու:

Ես մի տեսակ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում 6 ամսվա ծրագիր է, այսինքն՝ հենց ապրիլին ԱԺ ընտրությունները վերջանան, իշխանությունը վերարտադրվի, դրանից հետո «թեկուզ ջրհեղեղ» է սպասվո՞ւմ: Ասեք իմանանք` վեց ամսից ինչ եք մեր «գլխին բերելու», որ սկսենք հիմիկվանից հավաքվել, թռնել՝ թեկուզ չվայելելով Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ելույթից բխող «բարեփոխումների ծրագիր»-ը:

Իսկ ինչ վերաբերում է իշխանության հաջողության հասնելուն, ասեմ, որ այս իշխանությունն իր գործունեության տարիներին ոչ մի հաջողության չի հասել մեր մասով, ու երբ հասնի, մեզ տեղեկացրեք. մենք դա մեր մաշկի վրա չենք զգալու:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը