Կարծիք

18.10.2016 14:05


Բյուջեում հետ տալու գումար չկա. ծախսել են

Բյուջեում հետ տալու գումար չկա. ծախսել են

Իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա: Դե, իհարկե, ժամանակին մարդկանց պարտադրեցին վճարել կուտակային կենսաթոշակներ, հիմա հետ տալը շատ դժվար է, քանի որ բյուջեում հետ տալու գումար չկա. ծախսել են:

Եվ ահա, իշխանության՝ օրվա կուրսով առաջնորդվող քայլերի հետևանքով տուժեցինք բոլորս, ու դեռ չգիտենք՝ այսպես շարունակվի, էլ ինչի՞ ենք բախվելու:

Այ որ ժամանակին կուտակայինի համար հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ դեմ դուրս գալով այդ որոշմանը, իշխանությունը դա հաշվի չառավ, որ ժողովուրդն իր գլխի գալիքը գիտի ու շատ լավ հասկանում է՝ կուտակելով իր աշխատավարձից, կուտակելու է մի քանիսի անձնական գրպանի պարունակությունը: Եվ այդպես էլ եղավ, դրա համար հիմա բյուջեում փող չկա:

Լավ, երբ այս համակարգը փաթաթում էիք ժողովրդի «վզին», չէիք մտածո՞ւմ, որ դրա տակից դուրս գալ է պետք, և վաղ թե ուշ այս խնդիրներին եք բախվելու:

Իսկ եթե այս իշխանությունն առհասարակ փորձի միջնաժամկետ կանխատեսումներ անել՝ հասկալու՝ ինչ հետևանք և արդյունք կունենան մեկ գիշերում որոշվելիք օրենքները, մենք այսօր նման խնդիր չէինք ունենա:

Դե հիմա թող իշխանությունն իր գրպանից վերադարձնի ժողովրդի գումարը, այն գումարը, որը ժամանակին իմ, իմ ընտանիքից և բոլորից վերցրել ու չգիտեմ՝ ինչ է արել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը