Քաղաքական

18.10.2016 13:33


Վարչական դատարանը մերժել է Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը

Վարչական դատարանը մերժել է Գյումրու ավագանու 4 թեկնածուների հայցը

Այսօր Վարչական դատարանը մերժել է Գյումրու «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ավագանու 4 թեկնածուների հայցը։

Նրանք բողոքել էին հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրու թիվ 34 ԸԸՀ-ի՝ մանդատների բաշխման վերաբերյալ որոշման դեմ, որի համաձայն՝ ԲՀԿ–ից և ՀՎԿ–ից մեկական մանդատ է վերցվել և բոնուսային համակարգով տրվել Բալասանյան դաշինքին։ Այդ որոշման արդյունքում էլ վերջինը 17 մանդատով մեծամասնություն կազմեց ավագանիում և միանձնյա քաղաքապետ ընտրվեց:

Նշենք նաև, որ այսօր երեկոյան ևս Վարչական դատարանը քննելու է ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի ու ՀՎԿ–ի հայցերն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի որոշման: ԳԱԼԱ-ն պահանջում է անվավեր ճանաչել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը և Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206-Ա որոշումը և անվավեր ճանաչել Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը