Կարծիք

18.10.2016 11:29


Հանրապետականների այս փարիսեցիությունն ուղղակի զզվելի է (տեսանյութ)

Հանրապետականների այս փարիսեցիությունն ուղղակի զզվելի է (տեսանյութ)

Շարմազանովը որ քրիստոնեական բարեպաշտությունից է խոսում, սկսում եմ կասկածել, որ Աստված գոյություն ունի: Հակառակ դեպքում Շարմազանովին անմիջապես կայծակը կհարվածեր: Հաստատ ինքն այսպես ազատորեն տեղի-անտեղի Աստծո անունն է շահարկում, որովհետև քրիստոնյա չէ: Բայց նրա փոխարեն ո՞վ լիներ, որ քրիստոնյա մնար. արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին՝ Բենթլի Սամոյին ճանաչողը ո՞նց կարող է քրիստոնեական դավանաբանությանը հավատա:

Հանրապետականների այս փարիսեցիությունն ուղղակի զզվելի է. նրանք ասես ծաղրում են հավատքը և Աստծուն: Գիտեք, ինձ համար, մեծ հաշվով, նշանակություն չունի՝ «այն աշխարհում» ՀՀԿ-ականներն իրենց պատիժը կստանա՞ն, թե ոչ, բայց նրանց այսպիսի պահվածքն անհանդուրժելի է: Այնքան են հաբրգել, որ ուզում են ցույց տան, թե ոչնչից չեն վախենում...գուցե և իսկապես իրենք այս երկրում վախենալու բան չունեն: Հուսով եմ՝ դա կփոխվի, և մենք կստիպենք նրանց հաշվի նստել մեզ հետ: Իսկ մինչ այդ թող ողջագուրվեն, համբուրվեն, ինչ ուզում են՝ անեն:

Անձամբ իմ արժանապատվությանը մեծ հարված կլիներ, եթե Շարմազանովի պես մեկն ինձ համբուրեր, առավել ևս՝ աներ դա հրապարակային: Բայց դե, ինչ ասես՝ չի անի հանրապետականը՝ հանուն պաշտոնի ու փողի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը