Երեկ հայտարարվեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վեցամսյա է լինելու։ Ասվածի մեջ տրամաբանություն կա, քանզի վեց ամիս հետո քաղաքական այլ պատկեր ենք ունենալու։
Խորհրդարանական ընտրություններն, ամեն դեպքում, փոխելու են քաղաքական ներկա դասավորությունն ինչպես մակրո, այնպես էլ միկրո մակարդակում։ Հետևաբար, ճիշտը վեց ամսվա ծրագիր գրելն է։
Ի՞նչ կարող է այս ընթացքում անել Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ։ 2014–ին խորհրդարանի ոչիշխանական ուժերի կողմից ներկայացված 12–կետանոց պահանջները, որոնց մասին հասկանալի պատճառներով ոմանք մոռացել են, չեն կորցրել իրենց արդիականությունը։
Կան խնդիրներ, որոնք մակերեսի վրա են, և որոնց լուծումը չի պահանջում ներդրումներ, ֆինանսական միջոցներ և ժամանակ։ Պետք են պարզապես քաղաքական կամք և գործողությունների ազատություն։
Օրինակ՝ ի՞նչն է խանգարելու Կառավարությանը վերանայել Որոտանի կասկադի սեփականաշնորհման գործընթացը, կամ բացահայտել, թե այդ ինչպես եղավ, որ 1 միլիարդ դոլարանոց այդ համակարգը վաճառվեց մի քանի անգամ ցածր գնով և դարձավ կոնկրետ շրջանակների մասնավոր շահերը սպասարկող բիզնեսը։
Ոչինչ չի խանգարում նոր Կառավարությանը նաև անդրադառնալ պետությանն ու վարորդներին թալանող արագաչափերի ու տեսախցիկների, նաև՝ կարմիր կետագծերի նվաստացուցիչ ու «նագլի» թեմաներին։ Ակնհայտ է, որ տուգանքների չափերը պետք է ողջամտության սահմաններում իջեցվեն, ինչպես նաև պետք է վերանայվի պետության հետ 70/30 տոկոսային հարաբերակցությամբ փայ մտնելու խաղի կանոնը։
Էլի ոլորտներ կան, որ կարելի է արագ միջամտել ու կոնկրետ արդյունք ստանալ շատ արագ՝ սոցիալ–տնտեսական լարվածության թուլացում ապահովելով։ Կարվե՞ն նման քայլեր վեց ամսում։ Դժվար է կանխատեսել։ Առաջիկայում կերևա։
Ինչ կարող է վեց ամսում անել Կառավարությունը

Կորյուն Մանուկյան