Աշխարհ

18.10.2016 11:05


Ասանժի համացանցն անջատվել է Քլինթոնի ելույթի տեքստը հրապարակելուց անմիջապես հետո

Ասանժի համացանցն անջատվել է Քլինթոնի ելույթի տեքստը հրապարակելուց անմիջապես հետո

«WikiLeaks» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ իր հիմնադիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժին համացանցից զրկել է Էկվադորը։

«Մենք կարող ենք հաստատել, որ Էկվադորն է կտրել նրա կապը շաբաթ օրը՝ Գրինվիչի ժամանակով 5.00–ին, «Goldman Sachs» ընկերության ղեկավարների առաջ Քլինթոնի ելույթի տեքստը հրապարակելուց անմիջապես հետո»,–ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ «WikiLeaks»–ի հիմնադրին համացանցից միտումնավոր կերպով անջատելու մասին հայտնի է դարձել միայն հոկտեմբերի 17–ին։ Կայքը հաղորդագրություն է տարածել, որ դա արվել է ինչ–որ պետության կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը