Կարծիք

18.10.2016 10:51


Սա ուղղակի տիեզերական մակարդակի խայտառակություն է

Սա ուղղակի տիեզերական մակարդակի խայտառակություն է

Երբ հայտնի հռետորը խոսում էր գաղջ մթնոլորտի մասին, նա հավանաբար նկատի ուներ այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ, երբ հայ լրագրողները հարցրեցին Պեսկովին, թե ինչ կապ ունի Մոսկվան Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հետ: Սա ուղղակի տիեզերական մակարդակի խայտառակություն է: Երևի անգամ նախկին ֆրանսիական գաղութներում Օլանդի խոսնակին այսպիսի հարցեր չեն տալիս, բայց մերոնք այնքան չեն հարգում սեփական երկիրը, որ նմանօրինակ բաներ են կարողանում հարցնել:

Եվ սա ոչ միայն լրագրողների խնդիրն է, այլ նաև խմբագիրների, որ իրենց ԶԼՄ-ով անընդհատ այն գիծն են առաջ տանում, թե Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են սրա-նրա «դաբրոյով»: Դրա համար էլ լրագրողներն այսպիսի հարցեր են տալիս ու ալամ աշխարհով մեզ խայտառակ անում: Սակայն եթե գլոբալ նայենք, ապա սա նույնիսկ ոչ այնքան խմբագիրների բացթողումն է, այլ այդ խմբագիրների իրական տերերի:

Երբ Բաղրամյան 26-ը հրահանգ է իջեցնում անընդհատ գրել, որ այս կամ այն ներհայաստանյան հարցը լուծվում է Մոսկվայում կամ Վաշինգտոնում, Կարեն Կարապետյանի վարչապետության հարցն ինքնըստինքյան է առաջանում: Այս գաղջ, պետությունը չհարգող ու չսիրող մթնոլորտը հենց Բաղրամյան 26-ից է գալիս, և, ինչպես պարզվում է, մենք ունեինք և ունենք կրկեսի վերածելու հայրենիք: Բա, լրագրողներ ջան, մի հատ էդ Պեսկովին հարցնեիք, թե արդյոք Մոսկվայի հրամա՞նն էր, որ մենակ Պուտինին Սարգսյանը դիմավորեց օդանավակայանում, իսկ մնացած երկրների առաջին դեմքերին՝ նախագահական նստավայրում:

Ամո՛թ է, ամոթ նման քաղաքական վերնախավ ունենալը, որն այսպիսի խայտառակ օրակարգ է առաջ քաշում, իսկ մենք ստիպված ենք այն վերլուծել:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը