Կարծիք

18.10.2016 08:08


Երկրի բոլոր ոլորտներում բարեփոխումներն իրար քացի են տալիս

Երկրի բոլոր ոլորտներում բարեփոխումներն իրար քացի են տալիս

Սայաթ-Նովա փողոցում այսօր ինձ մոտեցավ ցելոֆանե տոպրակը ձեռքին մի տղամարդ ու քաղաքավարի հարցրեց.
-Տիկին ջան, ծրագիր, խաչբառ պետք չի՞...
Ես ապուշ կտրեցի ու հարցրի.
-Էս ո՞ր թիվն է...
-2016, - ժպտալով պատասխանեց տղամարդը:
-Ո՞նց...Վերջին անգամ նման բան տեսել եմ մի 15-20 տարի առաջ,- զարմացա ես, ու մեկ էլ ականջիս թնդաց կնոջ ձայնը.
- Ժա՜-վե՜-լի՜ սպի՜րտ, ժա՜-վե՜-լի՜ սպի՜րտ...

Աստված ջան, էս ի՜նչ զարգանալ ենք զարգանում, երկրի բոլոր ոլորտներում բարեփոխումներն իրար քացի են տալիս...Էս տեմպով որ շարունակվ, կհասնենք ու կանցնենք Ամերիկային...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը