Աշխարհ

17.10.2016 17:30


Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարանում. կան անհայտ կորածներ

Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարանում. կան անհայտ կորածներ

Գերմանիայի BASF քիմիական կոնցեռնի գործարանների մեկում տեղի ունեցած պայթյունից հետո մի քանի մարդ է անհետ կորել, ևս մի քանիսը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է AFP–ն։

Դեպքը տեղի է ունեցել Լյուդվիգսհաֆենում։ Գործարանում շարունակում են աշխատել փրկարարները։ Կատարվածի պատճառների մասին չի հաղորդվում։ Պայթյունին հաջորդել է հրդեհը, որի ծուխը երևում էր մի քանի կիլոմետրից։

Նշվում է, որ հրդեհված գործարանում դյուրավառ հեղուկներ կան՝ մեթանոլ, լիգրոին, հեղուկ գազ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը