Կհրապարակվեն ընտրողների կողմից ստորագրված ցուցակները
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Որոշվել է, որ առաջին և երկրորդ ընթերցումներն իրականացվելու են 24-ժամյա ռեժիմով:
Հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ որոշվել է ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակել ԿԸՀ-ի կայքում:
Նրա խոսքով՝ թեև դա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում է, սակայն երկար քննարկումից հետո հանգել են նման որոշման։
–Վստահությունը շատ ավելի կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ, և այդ սկզբունքի խախտումը պակաս կարևոր է, ուստի գնացինք այս ճանապարհով,-ասել է Դ.Հարությունյանը:
Նաև նշել է, որ պետությունն իր վրա չի կարող վերցնել տեսանկարահանումների գործընթացը, և5 խմբակցությունների հետ համաձայնության են եկել, որ փաստացի գնումը Կառավարության անունից կարվի, իսկ լիազորությունները վերապահվելու են համատեղ եռակողմ հանձնաժողովին՝ քաղհասարակություն, ընդդիմադիր ներկայացուցիչներ և իշխանություն:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով:
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով:
Կհրապարակվեն ընտրողների կողմից ստորագրված ցուցակները
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Որոշվել է, որ առաջին և երկրորդ ընթերցումներն իրականացվելու են 24-ժամյա ռեժիմով:
Հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ որոշվել է ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակել ԿԸՀ-ի կայքում:
Նրա խոսքով՝ թեև դա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում է, սակայն երկար քննարկումից հետո հանգել են նման որոշման։
–Վստահությունը շատ ավելի կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ, և այդ սկզբունքի խախտումը պակաս կարևոր է, ուստի գնացինք այս ճանապարհով,-ասել է Դ.Հարությունյանը:
Նաև նշել է, որ պետությունն իր վրա չի կարող վերցնել տեսանկարահանումների գործընթացը, և 5 խմբակցությունների հետ համաձայնության են եկել, որ փաստացի գնումը Կառավարության անունից կարվի, իսկ լիազորությունները վերապահվելու են համատեղ եռակողմ հանձնաժողովին՝ քաղհասարակություն, ընդդիմադիր ներկայացուցիչներ և իշխանություն:

7or.am