Կարծիք

17.10.2016 14:20


Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է Պուտինի «սիրտը շահելու» համար

Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է Պուտինի «սիրտը շահելու» համար

«Կարևորներին»՝ աղուհացով, «չկարևորներին»՝ նախագահականի դռների առաջ: Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին իր նստավայրում դիմավորեց, իսկ Պուտինին՝ օդանավակայանում՝ այն էլ աղուհացով: Այստեղից էլ ձևավորվել է այն թյուր կարծիքը, որ Պուտինը հայ ժողովրդի «Աստվածն» է:

Այսպիսի «հիվանդ» տրամաբանությամբ էլ երկիր են կառավարում, դրա համար էլ մեր արտաքին քաղաքականությունը ճահճի մեջ են գցել, որից դուրս գալու համար վարչապետների ասած այն «կախարդական փայտիկն» էլ չի օգնի:

Սերժ Սարգսյանի՝ Պուտին հանդեպ «անսահման սիրո» դրսևորումն ապացուցում է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է նրա «սիրտը շահելու» համար՝ լավ իմանալով Պուտինի բացասական վերաբերմունքն իր անձի նկատմամբ:

Իսկ նման ժեստով «լավ» հետևություններ կանեն ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների ղակավարները՝ Պուտինի գլխավորությամբ, այլ նաև Արևմուտքը:
Իսկ թե ինչ հետևություններ, կհասկանանք առաջիկայում:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը