Հրապարակվել է ՀԱՊԿ հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ն Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծմանը:
Հաստատելով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի և, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»: