Լրահոս

17.10.2016 12:25


Երգչուհի Եվա Ռիվասին թույլ չեն տվել մասնակցել ռուսական «Ձայնը» նախագծին

Երգչուհի Եվա Ռիվասին  թույլ չեն տվել մասնակցել ռուսական «Ձայնը» նախագծին

Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասին թույլ չեն տվել մասնակցել ռուսական «Ձայնը» նախագծին՝ պատճառաբանելով, որ նա եղել է համանուն ծրագրի հայկական տարբերակի ժյուրիի անդամ։

Երգչուհին «Instagram»–ի իր էջում բարկացած գրել է.

««Ձայնը» նախագծի ղեկավարությունն ինձ թույլ չի տալիս մասնակցել ռուսական «Ձայնին» այն պատճառով, որ ես Հայաստանի «Ձայնը» նախագծում եղել եմ ժյուրիի անդամ։ Կարծում եմ, որ սա իմ իրավունքների ոտնահարում է՝ որպես ՌԴ քաղաքացի։ Ինչո՞ւ ես չեմ կարող իմ ծննդավայր երկրում մասնակցել այդ մրցույթին։ Հետո ի՞նչ, որ ես մասնակցել եմ «Եվրատեսիլին», հետո ի՞նչ, որ եղել եմ ժյուրիի անդամ։ Պրոֆեսիոնալ և կայացած աստղերը նույնպես մասնակցում են ռուսական «Ձայնին», իսկ ինձ, ինչ է, չի՞ կարելի։ Սպասում եմ փաստաբանների առաջարկներին, թե ինչպես կարելի է վարվել նման նուրբ իրավիճակում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը