Քաղաքական

17.10.2016 11:45


Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար

Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագրի 2-րդ կետը՝ Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»,-նշված է վարչապետի որոշման մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը