Պուտինին աղուհացը չի ստիպի վերանայել իր անձնական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ
Օդանավակայանում դիմավորել բոլորին, ոչ միայն Պուտինին, թե չէ...
Մի մտքով եմ ուզում ընկերներիս հետ կիսվել. եթե ես չեմ սխալվում, ըստ արարողակարգի, երբ ՀԱՊԿ գագաթաժողովի պես միջոցառում է տեղի ունենում, ապա ընդունող երկրի ղեկավարը պետք է մնացած բոլոր երկրների ղեկավարներին դիմավորի կա՛մ իր նստավայրում, կա՛մ օդանավակայանում, բայց պարտադիր բոլորին նույն կերպ: Դե դա տրամաբանությունն է հուշում, բայց Հայաստանում վաղուց արդեն տրամաբանությունը թերի է գործում, և դրա պատճառով Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում հյուրերի մի մասին Սերժ Սարգսյանը դիմավորեց նախագահականում, իսկ Վլադիմիր Պուտինին՝ օդանավակայանում, այն էլ՝ աղուհացով:
Ախր, հասկանո՞ւմ եք, սա սխալ վերաբերմունք է, որը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դառնալ՝ ընդհուպ մինչև քծնանքի դրսևորում Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Այսպիսի վերաբերմունքը ոչ մի դրական էֆեկտ չի ունենում, այլ հակառակը: Հաստատ Պուտինին այս աղուհացը չի ստիպի վերանայել իր անձնական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը դրական չէ: Փոխարենը՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարները կֆիքսեն Սերժ Սարգսյանի «առանձնահատուկ» վերաբերմունքն իրենց նկատմամբ և անձնապես կվիրավորվեն դրանից: Իսկ դա իր բացասական ազդեցությունը կունենա նաև մեր երկրի վրա, և հաջորդ նմանատիպ միջոցառման դեպքում ոչ միայն Նազարբաևը հանկարծակի «կհիվանդանա» ու չի գա, այլ նաև, օրինակ, Լուկաշենկոն և այլք:
Կա ևս մեկ կարևոր կետ. երբ դու միայն Պուտինին ես դիմավորում օդանավակայանում, Արևմուտքն իր համար նույնպես դա ֆիքսում է և հետևություններ անում քո մոտեցումների և քո տեսլականների վերաբերյալ: Դու քո այս քայլով ցույց ես տալիս, թե ինչքան ես կախված ՌԴ-ից և անձամբ մեկ մարդուց: Իսկ այդկերպ երկրի հետ լուրջ հարաբերություններ կառուցելու մասին խոսելն անիմաստ է. քեզ կվերաբերվեն այնպես, ինչպես դու արժանի ես:
Մեկ նկատառում ևս. հայաստանյան ԶԼՄ-ն սրան-նրան պիտակներ է կպցնում՝ «սա արևմտամետ է», «սա ռուսամետ» և այլն, բայց հետաքրքիր է, որ Բաղրամյան 26-ի հովանու ներքո աշխատող «անկախ ու արևմտամետ» ԶԼՄ-ն և «վերլուծաբանները» չվերլուծեցին Սարգսյանի այս պահվածքը՝ հյուրերին դիմավորելու առումով, և չտվեցին դրան ոչ մի որակավորում: Հավանաբար, հայտնի կենտրոնից խիստ հրահանգ էր եկել չխոսել այս թեմայով...