Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ամփոփելով հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ-ի նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ անդամ երկրների առաջնորդները ղարաբաղյան հակամարտության խնդիրը քննարկել են փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: Ինչպես հայտնում է РИА «Новости»-ին, Պուտինն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները վերացնելու նպատակով:
«Մենք որևէ կերպ պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, բայց պետք է աշխատենք, որ անցյալից մեզ հասած բոլոր խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջմա՛ն, որին պատրաստ է գնալ և՛ մի, և՛ մյուս կողմը: Այս համատեքստում էլ քննարկել ենք ղարաբաղյան խնդիրը»,-ասել է Պուտինը:

7or.am