Օ՛հ, ինչպիսի կրքեր են եռում Ստրասբուրգում: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները կրծքով փակում են ազերիների հրակնատը, որտեղից «գնդացիրներ» են նետում Հայաստանի ուղղությամբ:
Երկու օր է՝ ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովի՝ Վեհաժողովի ամբիոնից արած հայտարարության դեմ կենաց-մահու կռիվ են մղում հայաստանյան պատվիրակության անդամները, որոնք նաեւ ձեռի հետ «դնգստում» են Ադրբեջանին «ծախված» ԵԽԽՎ նախագահին:
Հիշեցնենք, որ Հուսեյնովը հայտարարել է, թե Հայաստանում անկախ լրագրողներին սպանում են, եւ որպես օրինակ՝ հիմարաբար նշել է արդեն հոգին ավանդած իրավապաշտպան Միքայել Դանիելյանին (վերջինս, բնականաբար, ոչ լրագրող էր, ոչ էլ որպես իրավապաշտպան երեբեւէ որեւէ մեկը նրա մազին դիպել է կենդանության օրոք. գրանտներով ընտրովի իրավապաշտպանություն էր իրականացնում):
Ինչ խոսք, Հուսեյնովի օրինակն անհաջող է, ազերին կարող էր խոսել ոչ թե Հայաստանում լրագրողների սպանելու, այլ լրատվական դաշտը մորթելու մասին: Ինչը իրողություն է եւ ակնհայտ փաստ:
2008-ից Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմը սեփականել են լրատվական դաշտի 99 տոկոսը (հեռուստաընկերություններ, թերթեր, կայքեր, բոլորը Բաղրամյան 26-ի ենթակայությամբ եւ իշխանական ֆինանսավորմամբ են գործում):
Լրատվական դաշտը սեփականաշնորհած Բաղրամյան 26-ից դուրս մնացած մի քանի լրատվամիջոցներ կան ընդամենը, որոնք ինքնուրույն գործունեություն են ծավալում:
Հուսեյնովը խելք ունենար կամ տեղեկացված լիներ՝ կնշեր մեկ այլ օրինակ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը փայփայում հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուին՝ Արմեն Սարգսյանին: Մեկը, որ մինչեւ 2008-ը բանտում էր, Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո այդ մարդասպանը հայտնվեց ազատության մեջ: ՀՀԿ ղեկավարը նրան ոչ միայն ժամկետից շատ շուտ հանեց բանտից, այլեւ պաշտոնով պարգեւատրեց՝ Վազգեն Սարգսյանի մարդասպան եղբորը հարմար նստեցնելով պաշտպանության նախարարի խորհրդականի աթոռին (հիմա էլ սույն մարդասպանը փոխնախարարի պաշտոնի ախորժակ ունի, եւ չենք զարմանա, եթե նրա հովանավորյալը այդ պաշտոնն էլ նվիրի լրագրողի սպանության պատվիրատուին): Իսկ ընդհանրապես, կրկնում ենք՝ ազերի պատվիրակը թեեւ հայաստանյան իրականությունը լրագրողներ սպանելու մասով փոքր-ինչ խեղաթյուրված է ներկայացրել (համեստություն չեմ անելու եւ իմ օրինակն էլ եմ հիշեցնելու, երբ վերջերս ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ-ի թեկնածուի պաշտպաններն ինձ սպառնացին՝ ասելով, որ ծխախոտը մարելու են ինձ վրա), սակայն երեւույթը խորությամբ դիտարկելու դեպքում կարելի է վստահորեն պնդել, որ Հայաստանում լրագրողների փոխարեն լրատվական դաշտն են սպանել: Եվ դրա հեղինակը Սերժ Սարգսյանն է:
Այնպես որ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները զուր տեղը թող իրենց գլուխները պատերին չտան՝ տքնելով հուսեյնովներին ինչ-որ բան բացատրել եւ տասը ձեռքով պաշտպանել ՀՀԿ ղեկավարին: Առանց թշնամու ասելու էլ մենք գիտենք իրականությունը, որն ավելի ահավոր է, քան անգամ լրագրող սպանելը: Ձեռնասուն, հաճկատար լրագրությունը մահվան տանող ճանապարհ է: Արդեն տեղ ենք հասել, ու շուտով տապանաքար էլ կդրվի հայկական մասմեդիայի վրա:
Մասմեդիայի մասին

Կիմա Եղիազարյան