Աշխարհ

15.10.2016 13:10


Ամենակրակոտ «մաթեմատիկոսը», պարզվել է, աշակերտուհի է (լուսանկար)

Ամենակրակոտ «մաթեմատիկոսը», պարզվել է, աշակերտուհի է (լուսանկար)

Բրիտանական տաբլոիդները Բելառուսի քաղաքացի Օկսանա Նևեսյոլայային անվանել են «մաթեմատիկայի ամենասեքսուալ ուսուցչուհի»։ Ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը 17–ամյա աշակերտուհի է, այլ ոչ թե ճշգրիտ գիտությունների դասավանդող։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ առաջին անգամ նրա լուսանկարը հայտնվել է չինական ԶԼՄ–ում, այնուհետև դրանք հրապարակել են նաև բրիտանական ու թուրքական տաբլոիդները։

Աղջիկը խոստովանել է, որ դրանից հետո «Instagram»–ի իր էջը զգալիորեն հայտնի է դարձել, նրա հետևորդների թիվը հասել է 10 հազարի։ Աղջկան սկսել են մոտենալ փողոցում, խնդրել միասին սելֆի անել։

Սակայն Օկսանային իր հայտնությունը դուր չի գալիս. ըստ նրա՝ ԶԼՄ–ն ոչնչից նորություն է ստեղծել, չնայած այն բանին, որ աղջիկը փորձել է հերքել ուսուցչուհի լինելու փաստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը