Աշխարհ

15.10.2016 11:50


Նիգերիայի նախագահը կնոջը «խոհանոց» է ուղարկել Կառավարության փոփոխության մասին նրա խոսքերից հետո (լուսանկար)

Նիգերիայի նախագահը կնոջը «խոհանոց» է ուղարկել Կառավարության փոփոխության մասին նրա խոսքերից հետո (լուսանկար)

Նիգերիայի առաջին տիկին Աիշա Բուհարին սպառնացել է, որ չի աջակցելու ամուսնուն՝ երկրի նախագահ Մոհամմադ Բուհարիին հաջորդ ընտրություններում, եթե նա չփոխի իշխող կաբինետի կազմը։

«Նախագահը չի ճանաչում, օրինակ, իր նշանակած 45–50 մարդու. ես նույնպես չգիտեմ նրանց` չնայած այն բանին, որ 27 տարի է՝ նրա կինն եմ»,– BBC–ի հետ զրույցում ասել է առաջին տիկինը։

Բուհարիի կնոջ կարծիքով այդ մարդիկ չեն կիսում նախագահի և նրա գլխավորած կուսակցության տեսակետները, և ստանալով այդ պաշտոնները՝ պարզապես գողացել են իշխանությունը։


Առաջին տիկինը վստահ է՝ ժամանակն է եկել, որ իր ամուսինը հաշվի առնի իրեն ձայն տված մարդկանց կարծիքները։ Նա սպառնացել է կոչ անել կանանց՝ չքվեարկել նրա օգտին։

Ինքը Բուհարին սարկազմով է վերաբերվում կնոջ պահանջներին։

«Ես չգիտեմ՝ որ կուսակցությանն է պատկանում իմ կինը, բայց իմ համար նրա տեղը խոհանոցում է, հյուրասենյակում և ևս մեկ սենյակում», –հայտարարել է Բուհարին Գերմանիա այցի ժամանակ։ Նրա կողքին կանգնած Անգելա Մերկելը, լսելով դա, նայել է նրան ու ծիծաղել։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը