Լրահոս

21.12.2009 16:45

«Արձանագրությունների քննարկումները բուռն են լինելու»,–ասում է Արմեն Ռուստամյանը

«Արձանագրությունների քննարկումները բուռն են լինելու»,–ասում է Արմեն Ռուստամյանը

Խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահները լրագրողներին տարեվերջյան ճեպազրույցների էին հրավիրել, որոնց ընթացքում ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքները։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններին՝ ասել է, թե դրանք Ազգային ժողով մտնելուն պես բուռն քննարկումների կենթարկվեն գլխադասային հանձնաժողովում։

Ա. Ռուստամյանն ասել է, որ մինչ արձանագրությունների ստորագրումը նկատի ունենալով, որ դրանք, ի վերջո, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվելու, նախնական քննարկում է իրականացվել.

-Բավականին հարուստ նյութ ունենք։ Դրա հիման վրա հանձնաժողովն իր քննարկումը կանցկացնի և եզրակացությունը կներկայացնի։ Չեմ ուզում կանխատեսել, թե ինչ եզրակացություն կլինի, բայց որ քննարկումները շատ բուռն կլինեն, դա միանշանակ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։