Քաղաքական

14.10.2016 17:54


Լավրովը չի բացառում Թուրքիայի դրական դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Լավրովը չի բացառում Թուրքիայի դրական դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Եթե հանկարծ Հայաստանը և Թուրքիան վերդառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ԼՂ հակամարտության կարգավորման հարցի, մենք միայն ուրախ կլինենք։ Բայց կարծում ենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առաջնային դեր կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Սա կյանք է: Տեսնենք, թե ինչպես կընթանա գործընթացը: Բայց այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը շրջափակումից հանելու հարցը, նորմալ տնտեսական փոխգործակցությունը տարածաշրջանում, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,-ասել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը