Կարծիք

14.10.2016 16:42


Եթե երկրում սաղ վատ է, ֆուտբոլը չի կարող լավ լինել

Եթե երկրում սաղ վատ է, ֆուտբոլը չի կարող լավ լինել

Երեկ Վարուժան Սուքիասյանը հայտնել է, որ այլևս չի գլխավորում Հայաստանի հավաքականը: Ես չեմ ուզում գնահատել հավաքականի վերջին ելույթները, ուզում եմ ավելի գլոբալ հարցին անդրադառնալ. ինչու՞ ենք մեր հավաքականից լավ, փայլուն ելույթներ ակնկալում, երբ երկրում ամեն բան վատ է՝ քաղաքական համակարգից սկսած մինչև տնտեսություն:
Ֆուտբոլը, ինչպես և ցանկացած այլ ոլորտ, զարգացնելու համար պետք է շատ լուրջ փող, շատ և շատ լուրջ փող: Պետք է նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիր (օրինակ, իսպնական կամ գերմանական ծրագրի հիման վրա), անհրաժեշտ են լուրջ ֆուտբոլային ենթակառուցվածքներ, մարզիչների վերապատրաստում Եվրոպայում և այլն:

Քանի դեռ այս ամենը չկա, մենք չենք կարող շատ լուրջ ակնկալիքներ ունենալ մեր թիմից: Ճիշտ է, մի քանի տարի առաջ կար պորտկում, բայց այն երկար չտևեց, որովհետև միայն էնտուզիազմի վրա հեռու չես գնա: Պետք է նաև ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մենեջմենթ, այլ ոչ թե այնպիսի մենեջմենթ, որը կխառնվի մարզչի գործին, ու դեռ մի բան էլ կասի, թե ով պետք է խաղա հավաքականում, իսկ ով ոչ: Ֆուտբոլը Հայաստանում կզարգանա միայն այն ժամանակ, երբ կզարգանան մնացած բոլոր ոլորտները՝ կրթությունից մինչև առողջապահություն, տնտեսությունից մինչև գիտություն: Բայց դա չի լինի գործող իշխանությունների օրոք:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը