Հայաստանի բուժման՝ այն է՝ իշխանափոխության պահը «թերապևտիկ» մեթոդներով, ընդդիմությունը բաց է թողել: Դա կարող էր լինել 2013-ին, եթե քառյակը նախագահական ընտրություններին հանդես գար միասնական թեկնածուով, 2014-ի աշնանը, եթե «Համաժողովրդական շարժում»-ը չհապաղեր և, իհարկե, 2015-ի փետրվարին, եթե նույն շարժումն օգտվեր ՍՍ-ի հակասահմանադրական խայտառակ ելույթից:
Մնացել է երկու տարբերակ՝ ժողովրդական բժշկությամբ, այսինքն՝ ժողովրդի աջակցությամբ, որի նախապայմանը ընդդիմադիր ուժերի համախմբումն է, կամ վիրահատական միջամտությամբ, երբ ցանկացած դժգոհ մարդ պոտենցիալ վիրաբույժ կամ որ նույնն է՝ ահաբեկիչ է: Ես, ընդանրապես ասած, առաջին տարբերակի կողմնակից եմ:
Հայաստանի բուժման պահն ընդդիմությունը բաց է թողել

Արամ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից