Լրահոս

14.10.2016 12:40


Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժել են նաև ԼՂ ՆԳ փոխնախարարի ծնողները

Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժել են նաև ԼՂ ՆԳ փոխնախարարի ծնողները

Լեռնային Ղարաբաղի ՆԳ փոխնախարարի ծնողները տուժել են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մոտ այսօր գիշեր տեղի ունեցած ավտովթարից: Այս մասին ТАСС–ին է փոխանցել Հյուսիսային Օսիայի Աջափնյա շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը:

«ԼՂՀ ՆԳ փոխնախարարի մայրը գտնվում է Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, ստացել է թեթև վնասվածքներ։ Հայրը գտնվում է Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում»,–ասել է Կառլովը։

ТАСС–ը նաև նշում է, որ այս պահին որոշվում է երկրորդ ժամանակավոր կացության կայանի բացման հարցը, որն, ամենայն հավանականությամբ, գտնվելու է թիվ 8 ՊՏՈՒ-ում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը