Աշխարհ

14.10.2016 11:55


Ասադ. «Թուրքիան ԻԼԻՊ–ի հիմնադիրն է»

Ասադ. «Թուրքիան ԻԼԻՊ–ի հիմնադիրն է»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնադիրը Թուրքիան է։ Այս մասին նա հայտնել է «Комсомольской правде»–ի հետ զրույցում։

«Նրանք են ստեղծել ԻՊ–ն, ապահովել թիկունքային աջակցություն, և նրանք են թույլատրել վաճառել մեր նավթն իրենց տարածքով՝ Էրդողանի որդու և նրա մերձավոր շրջապատի մասնակցությամբ։ Նրանք բոլորը կապված են ԻԼԻՊ–ի հետ։ Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին»,–ասել է Ասադը։

Բացի այդ, Սիրիայի նախագահը հստակեցրել է, թե ինչու ահաբեկիչները չեն գրոհում Իսրայելը։ Վերջինը պաշտպանում է զենքը ձեռքին ցանկացած ահաբեկչի, ով ավերում է Սիրիան։

Ավելի վաղ Ասադը հայտնել էր, որ Էր–Ռիադն իր օգնությունն է առաջարկել Սիրիային Իրանի հետ հարաբերությունները խզելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը