Ընթանում է Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարի պատճառների քննությունը
Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով այս պահին քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները:
ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը տեղում կարգավորում է անհրաժեշտ աշխատանքները։
Ներկայումս 27 ուղևոր գտնվում է Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա։ Երեխաներից մեկին մեկին տեղափոխել են վերակենդանացման բաժին:
13 քաղաքացի էլ գտնվում է Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Նրանք ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավտոբուսի ուղևորներից հինգն էլ այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:
Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
Դեսպանությունից հայտնում են, որ հավելյալ տեղեկությունների մասին հայտնելու են լրացուցիչ։

7or.am