Այսօր ՀԱՊԿ ԱԽ նստաշրջանն է հրավիրվել Երևանում (տեսանյութ)
Հոկտեմբերի 14-ին Երևանում հրավիրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Քննարկվելու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գոտում առկա իրավիճակը, կոլեկտիվ անվտանգության հետագա կատարելագործման հարցեր, մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ:
Հայաստան են ժամանելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել էր այցը Հայաստան՝ մրսածության պատճառով: ՀԱԽ նիստին մասնակցելու է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը:

7or.am