Աշխարհ

14.10.2016 10:45


Օբաման սխալմամբ Պուտինին «ՊԱԿ–ի նախկին ղեկավար» է անվանել

Օբաման սխալմամբ Պուտինին «ՊԱԿ–ի նախկին ղեկավար» է անվանել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, քննադատելով հանրապետականներին, սխալվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին պաշտոնի հարցում՝ անվանելով նրան «ՊԱԿ–ի (КГБ) նախկին ղեկավար»։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Օբաման քննադատել է հանրապետականներին նրա համար, որ վերջիններս միշտ կոշտ դիրքորոշում են գրավել Ռուսաստանի հանդեպ, սակայն ԱՄՆ նախագահի պաշտոնին առաջադրել են Դոնալդ Թևամփին, ով, ըստ Օբամայի, համարում է Պուտինին «օրինակելի առաջնորդ»:

«Դուք կուսակցություն եք, որը կոշտ դիրքորոշում է պահպանում արտաքին քաղաքականության հարցում և դեմ է Ռուսաստանին, իսկ հետո առաջադրում եք Թրամփին, ում համար օրինակելի է համարվում Վլադիմիր Պուտինը՝ ՊԱԿ–ի նախկին ղեկավարը»,–հայտարարել է Օբաման՝ անվանելով նման իրավիճակը ցավալի։

Վլադիմիր Պուտինը չի զբաղեցրել ՊԱԿ–ի ղեկավարի պաշտոնը, սակայն 1998–1999թթ. եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը