Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է «Օսկար»-ի ներկայացված հայկական ֆիլմը
Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական «Երկրաշարժ» ֆիլմը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
«Կոմիտեն համարել է, որ «Երկրաշարժը» չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին», - «The Hollywood Reporter»-ի փոխանցմամբ՝ ասել է Կինոակադեմիայի խոսնակը:
Հայաստանին թույլատրվել է այլ ֆիլմ ներկայացնել:
Մոսկովյան ֆիլմարտադրող «Մարս մեդիա» ընկերության խոսնակի փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ կինոնկարի վրա աշխատել են չափազանց շատ ռուսներ և ոչ բավարար քանակով հայեր, մինչդեռ ֆիլմը ներկայացված է Հայաստանի անունից: Ընկերությունն Ամերիկյան կինոակադեմիային փաստաթղթեր է ուղարկել՝ պնդելով, որ «Երկրաշարժը» Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրությունն է:
«Մենք դեռ հույս ունենք, որ ֆիլմը կընդգրկվի մրցութային ցուցակում», - հայտարարել է «Մարս մեդիա»-ի ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը՝ հավելելով, որ այն «90 տոկոսով ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հայերի կողմից»:
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»-ը պատմում է 1988-ի Սպիտակի աղետի մասին:

Մանրամասները՝ «Ազատությունում»։