Քաղաքական

13.10.2016 18:10


Ուշակով. «Մոսկվան լավատեսության հիմքեր չունի ԼՂ հակամարտության կարգավորման առումով»

Ուշակով. «Մոսկվան լավատեսության հիմքեր չունի ԼՂ հակամարտության կարգավորման առումով»

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան առանձնապես լավատեսության հիմքեր չունի մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Չէի ասի, որ մենք շատ լավատես ենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման հարցում։ Բայց կշարունակենք համառորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ»,– ասել է Ուշակովը։

Թե կոնկրետ ինչ տարբերակներ և առաջարկներ են այժմ քննարկվում, Ուշակովը հրաժարվել է պատասխանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը