89 տարեկանում մահացել է Թայլանդի թագավոր Ադուլյադեթը
Թայլանդում 89 տարեկան հասակում մահացել է թագավոր Փհումիփոն Ադուլյադեթը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ թագավորական ընտանիքի շրջապատին հղումով։ Մահվան պատճառը ճշտվում է։
Վերջին մի քանի տարվա ընթացքում միապետն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր հիվանդանոցում։ Նախորդ շաբաթ նրա դուստրը՝ Չուլաբհորնը, տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում պատմել էր հոր վատ ինքնազգացողության մասին և մասնակցել հիվանդների ապաքինման համար անցկացվող բուդդայական աղոթքին։
Փհումիփոն Ադուլյադեթը գահակալում է 1946–ից։ Նա աստվածացվում է բազմաթիվ բնակիչների կողմից, որոնք նրան համարում են երկրի միասնականության խորհրդանիշը։
Միապետը մեծ դեր է ունեցել 1990–ականներիներկրի ժողովրդավարացման գործում։
89 տարեկանում մահացել է Թայլանդի թագավոր Ադուլյադեթը
Թայլանդում 89 տարեկան հասակում մահացել է թագավոր Փհումիփոն Ադուլյադեթը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ թագավորական ընտանիքի շրջապատին հղումով։ Մահվան պատճառը ճշտվում է։
Վերջին մի քանի տարվա ընթացքում միապետն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր հիվանդանոցում։ Նախորդ շաբաթ նրա դուստրը՝ Չուլաբհորնը, տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում պատմել էր հոր վատ ինքնազգացողության մասին և մասնակցել հիվանդների ապաքինման համար անցկացվող բուդդայական աղոթքին։
Փհումիփոն Ադուլյադեթը գահակալում է 1946–ից։ Նա աստվածացվում է բազմաթիվ բնակիչների կողմից, որոնք նրան համարում են երկրի միասնականության խորհրդանիշը։
Միապետը մեծ դեր է ունեցել 1990–ականներին երկրի ժողովրդավարացման գործում։
7or.am